Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Երեսնամյա գլոբալ սառեցում Երկիր մոլորակի վրա. crossnews.am

Երեսնամյա գլոբալ սառեցում Երկիր մոլորակի վրա. crossnews.am

Վերջին տարիներին շատ հետազոտողներ տարված են գլոբալ տաքացման հայեցակարգով և մտահոգված են Երկիր մոլորակի վրա դրա ազդեցությամբ:

 

Այնուամենայնիվ, նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրի կլիմային սպասվում է լիովին մեկ այլ փոփոխություն. հաղորդում է Живая Вера Медиа-ն:

 

Երկիր մոլորակի վրա կարող է տեղի ունենալ գլոբալ սառեցում, որը կտևի 30 տարի, և դա կարող է լուրջ վնաս հասցնել ամբողջ աշխարհի գյուղատնտեսությանը:

 

Բնության և տիեզերքի հետազոտությունների ամերիկյան կորպորացիայի նախագահը՝ Ջոն Լ. Քեյսին, հայտնում է Newsmax մեդիաընկերությանը, որ դա արևային ակտիվության նվազման ժամանակահատված է: Սակայն այդ կարճ ցիկլային ժամանակահատվածը կարող է նշանակալի փոփոխությունների հանգեցնել:

 

«Դա չի դառնա նոր սառցե դարաշրջան, սակայն դա ծայրահեղ սառեցում է, որը մեծ հարված կհասցնի գյուղատնտեսությանը 10-15 տարիների ընթացքում: Եվ մենք պատրաստ չենք դրան»,- ասում է Քեյսին:

 

Նա ասում է նաև, որ վերջին յոթ տարիների ընթացքում փորձում է զգուշացնել և փոխել մարդկանց սխալ պատկերցումներն այն մասին, թե գլոբալ տաքացման խնդիրն առավել ակտուալ է: Գիտնականն այն կոչում է ամենամեծ գիտական խարդախությունը մարդկության պատմության մեջ:

 

«Ռուսաստանում կլիմայի փոփոխության հետազոտողները խոսում են այն մասին, որ գլոբալ տաքացման ընթացքն արդեն ավարտվել է բազում տարիներ առաջ և արդեն փոխվել է սառեցման շրջանով:

 

Ռուսական ԶԼՄ-ները գիտեն այդ խնդրի մասին, և նրանց կառավարությունն արդեն պատրաստվում է սառեցման ժամանակահատվածին: Սակայն ԱՄՆ-ում դրությունը լիովին հակառակն է. գիտնականները, ովքեր համարձակվել են գլոբալ սառեցման համոզմամբ հանդես գալ՝ կորցրել են իրենց աշխատատեղերը»,- ասում է Քեյսին:

 

Հետազոտողը պնդում է, որ նախկին և այժմ սպասվող սառցակալման շրջանների միջև տարբերությունը կազմում է մոտավորապես 200 տարի և կատարվում է արևի ակտիվության ցիկլային փոփոխությունների պատճառով:

Սկզբնաղբյուր. crossnews.am
Լուսանկարը. crossnews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ